Բիլ Քլինթոնին հոմոսեքսուալների եւ լեսբուհիների մրցանակ կտան

13:30   4 ապրիլի, 2013

ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնին հոմոսեքսուալների եւ լեսբուհիների իրավունքների պայքարի գործում ներդրման համար GLAAD մրցանակ կշնորհեն:

Ըստ New York Magazine-ի, Քլինթոնի պարգեւատրման արարողությունը կկայանա ապրիլի 20-ին, Լոս Անջելեսում: Քլինթոնը կդառնա առաջին մարդը, ով կստանա Փոփոխությունների փաստաբան կոչումը: «Նախագահ Քլինթոնն աջակցում է հոմոսեքսուալների եւ լեսբուհիների հանրությանը: Նա դեմ է հանդես գալիս ամուսնության պաշտպանության Ակտին: Դա խոսում է այն մասին, որ քաղաքական դաշտում շարունակվում են փոփոխությունները ավանդական եւ ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցողների հավասարության հաստատման գործում»,- հայտարարել է մրցանակաբաշխության կազմկոմիտեի ներկայացուցիչ Ուիլսոն Քրուզը:

Լոս Անջելեսում մրցանակները հանձնելու են այնպիսի աստղեր, ինչպես, օրինակ, Լեոնարդո Դի Կապրիոն, Շարլիզ Թերոնը, Ջենիֆեր Լոուրենսը եւ այլք:



© NEWS.am STYLE