NEWS.am STYLE make up. երեկոյան դիմահարդարում՝ Քիմ Քարդաշյանի ոճով (տեսանյութ)

15:05   7 հունիսի, 2017

Դիմահարդարումն ունակ է հրաշքներ գործել, եթե վրձինը հայտնվում է հմուտ մասնագետի ձեռքերում: NEWS.am STYLE-ը սկսում է նոր շարք` համագործակցելով դիմահարդարների հետ, որոնց միջոցով կբացահայտենք շպարի տարբեր ոճերի գաղտնիքները:

Մեր շարքի առաջին թեման երեկոյան դիմահարդարումն է: Դիմահարդար Սոնա Մուրադյանը հատուկ NEWS.am STYLE-ի հետեւորդների համար ցուցադրել է երեկոյան դիմահարդարման օրինակ՝ Քիմ Քարդաշյանի ոճով:

Սոնան դիմահարդարման մեջ նախընտրել է ոսկեգույն ստվերաներկի  եւ վարդագույն շրթներկի համադրությունը:

Ամբողջական կերպարանափոխությունը՝ տեսանյութում.

Սյունե Առաքելյան

մոդել՝ Մելանիա Հակոբյան

Նկարահանումն իրականացվել է Art House կենտրոնում



© NEWS.am STYLE