Քիմ Քարդաշյանն իր ընտանիքի վերաբերյալ սկանդալային գրքի մասին լուրերից հետո Լոս Անջելեսում հանրությանն է ներկայացել: 36-ամյա հայուհին առանց Քանյե Ուեսթի է եղել:
Իսկ մամուլում անդադար գրում են Քլոե Քարդաշյանի նախկին ամուսնու՝ Լամար Օդոմի գրքի մասին:
Քլոեի նախկին ամուսինը մտադիր է գիրք հրատարակել, որում պատմելու է Քարդաշյան-Ջեներ գերդաստանի գաղտնիքների, թմրանյութերի, Քիմի դավաճանությունների, պլաստիկ վիրահատությունների եւ այլնի մասին:
Լամարը նաեւ նշելու է Քլոեի իսկական հոր անունը: Ժամանակին՝ շատ վաղուց, լուրեր էին պտտվում, որ Քլոեի հայրը ամերիկյան ֆուտբոլի լեգենդ Ջեյ Սիմփսոնն է: Քլոեն չի հավատում դրան, բայց ինքն էլ չգիտի ճշմարտությունն ու վախենում է խորանալ այդ պատմության մեջ:
Իսկ մինչ այդ Քիմին նկատել են Լոս Անջելեսի La Scala ռեստորանից դուրս գալիս:
Ռեալիթի շոուի աստղը եղել է M Missoni-ից հագուստով եւ, ինչպես միշտ, առանց կրծկալի:
Աղբյուրը՝ Daily Mail
Լուսանկարները՝ Splash-ի