Իրինա Շեյքը մասնակցել է fashion նկարահանումների (ֆոտո)

19:18   11 ապրիլի, 2013

Ռուսական մոդել Իրինա Շեյքը մասնակցել է նորաձեւության հագուստի կանադական խանութների ցանցի գովազդի նկարահանումներին:

Ըստ The Sun-ի, 27-ամյա մոդելը ցույց է տվել, թե ինչպես պետք է վարվել տղամարդկանց հետ: Լուսանկարներում Իրինան հանդես է գալիս ուժեղ սեռի ներկայացուցիչների վարժեցնողի դերում: Կապույտ եւ ոսկեգույն լողավարտիքով տղամարդկանց հետ Շեյքը վարվում է պարզ եւ առանց սենտիմենտի. փողրակի օգնությամբ նրանց ոտքերից կախում է, ապակե գավաթից կոկտեյլով ջրում: Հույս ունենանք, որ ձեռք բերած ունակությունները նա չի կիրառի տանը՝ իր փեսացու Քրիշտիանու Ռոնալդուի հետ:

Հիշեցնենք, որ վերջերս Իրինա Շեյքն իր մոդելային գործընկեր Քեյթ Ափթոնի եւ այլ մոդելների հետ համատեղ մասնակցել է Harper's Bazaar ամսագրի մայիսյան թողարկման համար վայրի կենդանիներով արված նկարահանումներին:



© NEWS.am STYLE