Ջեյ Լոն եւ Ալեքս Ռոդրիգեսը, Թրամփի դուստրը, Բիլ եւ Հիլարի Քլինթոնները եւ այլք՝ Նյու Յորքի հրեա միլիարդատիրոջ դստեր հարսանիքին

10:04   8 օգոստոսի, 2017

Հարսանիքների սեզոնը շարունակվում է: Օվկիանոսից այն կողմ տեղի է ունեցել Մարոկկոյից հայտնի միլիարդատեր, Avenue Capital Group-ի հիմնադիր Մարկ Լազրիի դստեր՝ Սոֆիի հարսանիքը:

Սոֆին ամուսնացել է մեկ այլ միլիարդատիրոջ որդու՝ Ալեքսանդր Սվիեկի հետ, որի մասին, բացի հարուստ ծնողների ժառանգ լինելուց, հայտնի է, որ ամերիկյան ֆուտբոլ է խաղում Միչիգանի համալսարանում:

24-ամյա Սոֆիի եւ 26-ամյա Ալեքսանդրի պսակադրության արարողությունը տեղի է ունեցել Նյու Յորքի սինագոգում, իսկ հետո հյուրերը տեղափոխվել են հինգ աստղանի հյուրանոց:

Բիլ եւ Հիլարի Քլինթոնները (Մարկ Լազրին ֆինանսական մեծ աջակցություն է ցուցաբերել Քլինթոնի ընտրաշավին)

Թրամփի դուստրը՝ Թիֆանին

Հումա Աբերդին

Դորինդա Մեդլի եւ Հիլարի Քլինթոն

Ջեյ Լո եւ Ալեքս Ռոդրիգես

 

 

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ Splash-ի, Backgrid-ի



© NEWS.am STYLE