Ֆիլիպ Կիրկորովի համերգը Բաքվում հետաձգվել է

16:46   24 հոկտեմբերի, 2012

Ֆիլիպ Կիրկորովի համերգը Բաքվում հետաձգվել է։ Ինչպես հաղորդում է Vesti.az-ը, հղում անելով համերգի կազմակերպիչներին, համերգը հետաձգվել է տեխնիկական խնդիրների պատճառով։ Կիրկորովի երկրպագուները ֆինանսական կորուստ չեն կրի. բոլոր տոմսերը կարելի է հետ հանձնել։

Նշենք, որ համերգը նախատեսված էր նոյեմբերի 8-ին եւ պետք է տեղի ունենար Baku Crystal Hall-ում։

Հիշեցնենք, որ Կիրկորովը Բաքու էր այցելելու Ռուսաստանի եւ նախկին սովետական երկրների քաղաքներով շրջագայության ծրագրի շրջանակում։ Նշենք նաեւ, որ աշխարհագրական այս լայնածավալ սահմաններում տեղաշարժվելու համար երգչին նույնիսկ Ռուսական երկաթուղիների անհատական վագոն են տրամադրել։



© NEWS.am STYLE