FEMEN-ի ակտիվիստներին օգտագործել են նորաձեւության գովազդում (ֆոտո)

14:52   13 ապրիլի, 2013

Ուկրաինական FEMEN շարժման ակտիվիստները, ովքեր հասարակությանը ցնցում են մերկացած սադրիչ ակցիաներով, ներշնչել են նորաձեւության արդյունաբերության ստեղծագործողներին:

Ըստ РБК-ի, մոդելները նմանակում են ուկրաինուհի ակտիվիստներին: Բացի մերկ կրծքին գրված կարգախոսներից, աղջիկները ցուցադրում են նաեւ թանկարժեք զարդեր ոսկերչական այնպիսի հայտնի տներից, ինչպիսիք են Cartier-ն եւ Faberge-ն: Նկարահանումները կատարել է ֆրանսիացի տաղանդավոր լուսանկարիչ Ֆրեդ Մեյլանը, ով աշխատում է Zadig & Voltaire, Harper’s Bazaar, Glamour, Vogue, Elle, Citizen K եւ այլ ամսագրերի հետ:



© NEWS.am STYLE