Քիմ Քարդաշյանը նմանակում է Մոնիկա Բելուչիի ոճը

13:22   21 ապրիլի, 2013

Ռեալիթի-շոուի աստղ Քիմ Քարդաշյանը հագել է զգեստ, որը հիշեցնում է «Մարդիկ, ովքեր գրկում են» ֆիլմի պրեմիերայի ժամանակ իտալական դերասանուհի Մոնիկա Բելուչիի հագած զգեստին:

Showbizspy-ի փոխանցմամբ, իտալացի կինոաստղն իր մասնակցությամբ ֆրանսիական ֆիլմի պրեմիերային ներկայացել էր դիզայներական կարմիր ժանեկավոր զգեստով: Իր հերթին, 32-ամյա Քարդաշյանը ներկայացել է Բելուչիի զգեստը հիշեցնող հագուստով: Տարբերությունը միայն թեւքերի երկարության մեջ է: Հավանաբար Քիմը, ում բազմիցս մեղադրել են ոճի բացակայության մեջ, որոշել է կերպար փնտրել շրջակայքում եւ դիմել է իտալացի դերասանուհու նրբաճաշակ ոճի օգնությանը:



© NEWS.am STYLE