Վիկտորիա Բեքհեմը Youtube-ի իր Victoria Beckham ալիքում սեքսուալ դիմահարդարման վարպետության դաս է ցուցադրել:
Դեւիդ Բեքհեմի 43-ամյա կինը կարմիր գորգի համար դիմահարդարում է ներկայացրել: Վիկտորիան հանրությանը ներկայանալու համար նախընտրում է smokey eyes-ը, դիմահարդարման այդ տեխնիկան էլ նա ցուցադրել է Estée Lauder-ի հետ համատեղ նկարահանված տեսանյութում:
Ի դեպ, Վիկտորիան սերտորեն համագործակցում է ապրանքանիշի հետ, որի վերջին հավաքածուն ստեղծվել է Spice Girls-ի նախկին մեներգչուհու հետ միասին:
Հոլովակը նկարահանվել է կոսմետիկ միջոցների՝ սահմանափակ քանակությամբ արտադրված շարքի գովազդային արշավի շրջանակում, որն ապրանքանիշը թողարկել է Բեքհեմի հետ միասին: