Հայ հրուշակագործ Վերա Հովհաննսիյանն առաջին տեղն է զբաղեցրել խոհարարների մրցույթում (ֆոտո)

19:26   24 հոկտեմբերի, 2012

Գերմանական Էրֆրուտ քաղաքում տեղի ունեցած խոհարարական մրցույթում հայ հրուշակագործ Վերա Հովհաննիսյանը «արտ կլաս» անվանակարգում նվաճել է առաջին մրցանակը: Վերան պայքարել է տարբեր երկրներից ժամանած 500  խոհարարների հետ: «Ես 100  միավոր ստացա 100 հնարավորից` «Սառցե շրջան» մուլտֆիլմի սկյուռիկի  շաքարե արձանիկի  համար»,- NEWS.am STYLE-ին ասաց խոհարարը:

Սկյուռիկն իսկապես զարմանահրաշ է. նա կանգնած է երկու թաթի վրա, նկատելի է նրա մորթու յուրաքանաչյուր աղվամազը: Հարկ է նշել նաեւ արձանիկի գեղարվեստական բաղադրիչը. աշխույժ ու զվարճալի սկյուռիկի կերպարը, որը պաշտում է  ընկույզ եւ իր շիկակարմիր ընկերուհուն, որին եւս հրուշակագործը կարողացել է մեծ վարպետությամբ պատրաստել:

NEWS.am STYLE-ին Վերան ասաց, որ իր սիրելի թեման մուլտֆիլմի հերոսների շաքարե արձանիկներն են: Նա նաեւ խոստովանում է, որ քաղցրակեր է: Ինչ վերաբերում է ավելորդ կալորիաներին, ապա Վերան պատասխանեց. «Ես փաստերին ավելի շատ եմ հավատում, քան տեսությանը: Ես քաղցրավենիք ուտում եմ եւ չեմ գիրանում: Նշանակում է, եթե քաղցրը գիրացնում է, ապա ես բացառություն եմ»:



© NEWS.am STYLE