Ռոբերտ Դե Նիրոն համբուրվել է Լայզա Մինելիի հետ

17:48   21 ապրիլի, 2013

Հոլիվուդյան աստղ Ռոբերտ Դե Նիրոն իր վաղեմի ընկերուհու՝ իտալացի դերասանուհի Լայզա Մինելիի հետ հանդիպել է «Ընդունվել են որպես անծանոթներ» ֆիլմի պրեմիերայի ժամանակ:

Ըստ Daily Mail-ի, նոր ֆիլմի պրեմիերան կայացել է Նյու Յորքում, Tribeca փառատոնի ժամանակ: 67-ամյա Լայզան շլացուցիչ տեսք է ունեցել սեւ զգեստով եւ բարձրակրունկ կոշիկներով: Իր նրբագեղ կերպարը Մինելին լրացրել է վառ կարմիր շրթներկի օգնությամբ շուրթերն ընդգծող դիմահարդարմամբ: Դե Նիրոն, ով փառատոնի համահիմնադիրն է, հագել էր երկնագույն վերնաշապիկ, մուգ կապույտ բաճկոն եւ մոխրագույն տաբատ:

Հիշեցնենք, որ Լայզա Մինելին եւ Ռոբերտ դե Նիրոն ծանոթացել են Մարտին Սկորսեզեի «Նյու Յորք, Նյու Յորք» ֆիլմի նկարահանումների ժամանակ (1977թ.), որտեղ երկուսն էլ հանդես են գալիս գլխավոր դերում:



© NEWS.am STYLE