Քորթնի Քարդաշյանն իր երեք երեխաների հետ Լոս Անջելեսում զբոսանքի է դուրս եկել

17:15   9 հոկտեմբերի, 2017

Քորթնի Քարդաշյանին նկատել են Լոս Անջելեսում իր երեխաների՝ 2-ամյա Ռեյնի, 7-ամյա Մեյսոնի ու 5-ամյա Պենելոպայի հետ զբոսնելիս։

Քորթնին Ռեյնին մեջքին էր նստեցրել ու զբոսնում էր դայակների ուղեկցությամբ։


Հիշեցնենք, որ անցած շաբաթ 38-ամյա Քորթնի Քարդաշյանը Փարիզից Լոս Անջելես է վերադարձել: Փարիզում նրան բազմիցս նկատել են հայտնի նորաձեւության տների հավաքածուների ցուցադրությունների առաջին շարքերում՝ Ֆրանսիայի մայրաքաղաքի նորաձեւության շաբաթվա ընթացքում, որտեղ նրան ուղեկցում էր իր 24-ամյա սիրեկանը՝ մոդել Յունես Բենզեման:


Նաեւ հիշեցնենք, որ Keeping Up With The Kardashians ռեալիթի շոուի նոր եթերաշրջանի ժամանակ Քորթնին հայտարարել էր, որ ուզում է չորրորդ երեխան ունենալ իր նախկին ընկերոջից՝ Սքոթ Դիսիքից, ով իր երեք երեխաների հայրն է։

Աղբյուրը՝  Daily Mail
Լուսանկարները՝ Backgrid



© NEWS.am STYLE