Armenia Music Award. Մհերն ու Լիլիթ Հովհաննիսյանը ճանաչվել են լավագույնը

14:02   21 ապրիլի, 2013

Մհերն ու Լիլիթ Հովհաննիսյանը ճանաչվել են լավագույն երգիչ եւ երգչուհի Armenia Music Awards ազգային մրցանակաբաշխությանը: Այս տարի, ինչպես եւ նախորդում, 8-րդ մրցանակաբաշխության հյուրերն ու հաղթողները դարձան հայկական, օտարերկրյա, այդ թվում` ռուսական, էստրադայի աստղերը: 

Այս տարիներին մրցանակաբաշխությունը միջազգային ծավալներ է ստացել` ահռելի ժողովրդականություն վայելելով: 7 տարիների ընթացքում մրցանակաբաշխությանը մանսակցել են Շերը, Դեմիս ռուսոսը, Վլադիմիր Սպիվակովը, Իոսիֆ Կոբզոնը, Ալեսանդրո Սաֆինան, Խուլիո Իգլեսիասը, Ալեն Դելոնը, Իրինա Ալեգրովան, Լոլիտան, Թամարա Գվարձիթելին եւ այլք: 

Յուրաքանչյուր տարի մրցանակաբաշխությանը Հայաստանից մասնակցում են Ջիվան Գասպարյանը, Ռուբեն Մաթեւոսյանը, Կոնստանտին Օրբելյանը, Աննա Մայիլյանը, Թաթան, Սիրուշոն, Անդրեն, Հայկոն, Նունե Եսայանը, տարբեր տարիների մրցանակաբաշխությունը վարել են Յանա Չուրիկովան, Թինա Կանդելակին, Միխայիլ Գալուստյանը, Սաթի Սպիվակովան, Դմիտրի Խառատյանը, Լերա Կուդրյավցեւան, Ալեքսանդր Օլեշկոն:


© NEWS.am STYLE