Քեյթ Միդլթոնը պարգեւատրել է սկաուտներին

11:51   22 ապրիլի, 2013

Քեմբրիջյան դքսուհի Քեյթ Միդլթոնը Queen's Scout Award մրցանակաբաշխության ժամանակ սկաուտներին պարգեւներ է հանձնել:

Ըստ BBC, պարգեւատրման արարողությունն անցկացվել է Վինձորի պալատում: 31-ամյա Միդլթոնը, ով նույնպես սկաուտների բրիտանական կազմակերպության անդամ է, հիանալի տեսք է ունեցել Mulberry-ից կանաչ բամբակե վերարկուով, շագանակագույն գլխարկով եւ LK Bennett-ից բարձրակրունկ կոշիկներով:

Հիշեցնենք, որ պարգեւն ամեն տարի շնորհվում է 16-25 տարեկան սկաուտներին, կամավորական աշխատանքների համար: Քեյթ Միդլթոնը սկաուտական կազմակերպությանը միացել է 2012 թվականից: Դա կազմակերպություն 2800 կամավորի էր ներգրավել: Դրանից առաջ կամավորների թվի բուռն աճ գրանցվել էր միայն 1986 թվականին:



© NEWS.am STYLE