Ջենիֆեր Լոպեսը կնկարահանվի լեսբուհիների մասին սերիալում

12:46   22 ապրիլի, 2013

Հանրահայտ դերասանուհի եւ երգչուհի Ջենիֆեր Լոպեսը կնկարահանվի «Ֆոսթերներ» սերիալում, որի պրոդյուսերության զբաղվում է հենց ինքը:

TMZ-ի փոխանցմամբ, գլխավոր դերակատարներից Ջեյք Օսթինը հայտարարել է. «Նա (Լոպեսը) մտածում էր նկարահարվել սերիալի տեսարաններից մեկում: Բայց այն ժամանակ որոշվում էր հարցը, թե ե՞րբ են սերիալի նկարահանումներում ներգրավվելու նրա մեծության աստղերը: Նա անպայման նկարահանվելու է սերիալում, բայց երբ՝ առայժմ հայտնի չէ»:

Սերիալի պրեմիերան կայանալու է հունիսի 3-ին, ABC հեռուստաալիքով: Այստեղ խոստովանել են, որ սերիալը թիրախային լսարան չունի եւ որ այն արդիական է՝ հաշվի առնելով միասեռականների ամուսնության թույլտվության կամ արգելքի վերաբերյալ ամբողջ աշխարհում ընթացող վերջին քննարկումները:



© NEWS.am STYLE