Handmade անկյուն Michelle Yazichyan-ից. յուրօրինակ կախազարդ (ֆոտո)

18:14   22 ապրիլի, 2013

Երիտասարդ եւ տաղանդավոր հայ դիզայներ Michelle Yazichyan-ը, չնայած զբաղվածությանը, համաձայնեց handmade-ի դասեր վարելու՝ NEWS.am STYLE-ի առաջարկին: Այսօր նա վարպետության դաս կանցկացնի յուրօրինակ հեղինակային կախազարդ պատրաստելու վերաբերյալ:

«Մեզ անհրաժեշտ են.

1. Մետաղալարի կտոր;

2. ժապավեն;

3. ուլունք;

4. մեխ;

5. կարճ շղթայիկ:

 

Մետաղալարին դեզոդորանտի շշիկի օգնությամբ կլոր տեսք ենք տալիս:

 

Եթե ձեռքի տակ մետաղալար չկա, վերցրեք թղթի ամրակներ, ուղղեք եւ կիսաշրջանի ձեւով ճկեք: Այնուհետեւ երկու հատվածները շրջանաձեւ ամրացրեք իրար:

 

Շղթայիկն ամրացնում ենք կախազարդի կմախքին:

 

Ժապավենը փաթաթում ենք ամբողջ շրջանով:

 

Այնուհետեւ վերցնում ենք երկար ժապավենը եւ կապում կախազարդին՝ երկու անգամ անցկացնելով շղթայիկի վրայով:

 

Նույն ժապավենից կտորներ ենք կտրում: 35-40 հատ:

Հանգույցով կապում ենք կախազարդին: Կտրում ենք, ծայրերը մշակում մոմի կրակով:

 

Եվ այսպես՝ ամբողջ շրջանով:

Չմոռանանք ուլունքի մասին: Այն կախում ենք շղթայիկից:

Ահա եւ վերջ: Հիմա արդեն կարելի է կրել կախազարդը:

Եթե նույնն անեք գունավոր ժապավեններով, կստացվի վառ, ուրախ կախազարդ փոքրիկ աղջկա համար»:



© NEWS.am STYLE