Սիրուշոյի «Պռեգոմեշ» աքսեսուարներն արդեն խանութներում են

13:19   22 ապրիլի, 2013

Սիրուշոյի «ՊռեԳոմեշ» աքսեսուարները արդեն հասանելի են Երևանյան հուշանվերների խանութներում: Այս մասին տեղեկացանք նրա ֆեյսբուքյան էջից.

Հիշեցնենք, որ «ՊռեԳոմեշ» զարդերի հավաքածու թողարկելու միտքն երգչուհու մոտ ծագել էր դեռ վաղուց. «Երբ սկսեցի աշխատել «ՊռեԳոմեշ»-ի հագուստների վրա, կարևոր խնդիր էի դրել իմ առջև. ցույց տալ, որ ազգային հագուստը կարող է քայլել ժամանակակից նորաձևության հետ: Հայ աղջիկներն օրեցօր գեղեցկանում են, ձգտում են մոտ լինել համաշխարհային տենդենցներին: Իմ ցանկությունն այն էր, որ միջազգային նորաձևությանը համապատասխան լինելով հանդերձ, նրանք լինեն ինքնատիպ և յուրահատուկ, ունենան իրենց խոսքն ու ասելիքը այսօրվա նորաձևությանը: Ըստիս, դա լավագույն ձևով կարելի է անել` օգտվելով ազգային հագուստի էլեմենտներից, որոնք աստիճանաբար մոռացության են մատնվում:

Աշխատանքս իզուր չէր, քանի որ «ՊռեԳոմեշ»-ից հետո սկսեցի նկատել ազգային զարդերի ու զարդանախշերի հանդեպ ավելի մեծ ուշադրություն:

Այս գաղափարին ընդառաջ գնալով, որոշեցինք ստեղծել մի քանի պարագաներից բաղկացած «ՊռեԳոմեշ» փոքրիկ հավաքածու, որում ընդգրկված կլինեն տեսահոլովակը հիշեցնող հայկական խորհրդանիշներ, որոնք կարելի է համադրել ժամանակակից հագուստի հետ:

Ուզում եմ նշել, որ հատուկ ընտրել ենք այն պարագաները, որոնք մոռացված են և որևէ խանութում այսօր հնարավոր չէ գտնել»:



© NEWS.am STYLE