Էկզոտիկ աղցան ծովախեցգետնով եւ արքայախնձորով

13:49   22 ապրիլի, 2013

Այս զարմանալի եւ էկզոտիկ աղցանը ծնունդով Իտալիայից է: Այն շատ հարմար է նրանց համար, ովքեր հետեւում են իրենց կազմվածքին կամ ցանկանում է նիհարել, քանի որ դրանում ընդամենը 180-200 կկալ կա: Այն պատրաստելու համար ձեզ անհրաժեշտ է 10-15 րոպե:

Բաղադրությունը

արքայախնձոր (թարմ կամ պահածոյացված); 

ծովախեցգետին – 150 գր.;

հազար;

աղ, պղպեղ՝ ըստ ճաշակի:

Պատրաստման եղանակը

Արքայախնձորը կտրատեք ոչ շատ փոքր խորանարդիկներով: Ծովախեցգետինը մաքրեք եւ բուսական յուղով տապակեք: Շատ համեղ կստացվի, եթե ծովախեցգենով աղցանի համար նախատեսված համեմունքներ ավելացնեք: Չմոռանաք նաեւ հազարի մասին: Աղցանի վրա ձիթապտղի ձեթ ավելացրեք: Մատուցելու ժամանակ ափսեն զարդարեք հազարով եւ նոր միայն լցրեք աղցանը:

Բարի ախորժակ…



© NEWS.am STYLE