Այս զարմանալի կոկտեյլն առաջարկում է լողափին սեքսի մի քանի բաղադրատոմս. էկզոտիկ «Սեքս լողափին», զգայական «Սեքս լողափին» եւ քաղցր «Սեքս լողափին»:
Էկզոտիկ «Սեքսը լողափին»
Բաղադրությունը
40–50 մլ. օղի;
20–25 մլ. դեղձի լիկյոր;
75 մլ. արքայախնձորի հյութ;
75 մլ. լոռամրգի հյութ:
Բոլոր բաղադրիչները լցնում ենք հարիչը, որի 3/4-ը լցված է սառույցով: Հարկավոր է լավ թափահարել եւ լցնել բարձր գավաթի մեջ: Կարելի է զարդարել նարնջի, կիվիի, կիտրոնի կամ էկզոտիկ որեւէ մրգի կտորով:
Զգայական «Սեքս լողափին»
Բաղադրությունը
15 մլ. Միդորի լիկյոր;
15 մլ դեղձի լիկյոր;
15 մլ. Southern Comfort լիկյոր;
15 մլ. օղի;
նարնջի եւ լոռամրգի հյութեր;
սառույց:
Բաղադրիչները լցնում ենք հարիչը: Լավ թափահարում ենք, լցնում բարձր գավաթները: Ավելացնում ենք լոռամրգի եւ նարնջի հյութերը: Կարելի է զարդարել հովանոցով, արքայախնձորով, լայմով կամ բալով:
Քաղցր «Սեքս լողափին»
15 մլ. «Կալուա» լիկյոր;
30 մլ. «Մալիբու» լիկյոր;
30 մլ. արքայախնձորի լիկյոր;
60 մլ. սերուցք;
արքայախնձորի կտոր (մատուցելու համար);
սառույց:
Հարկավոր է բոլոր բաղադրիչները սառույցի հետ հարիչում խառնել: Մատուցել բարձր բաժակով: Կարելի է զարդարել արքայախնձորի կտորներով: