Քեյթ Բեքինսեյլը ներկայացել է կարճ զգեստով

16:21   22 ապրիլի, 2013

Բրիտանական դերասանուհի Քեյթ Բեքինսեյլը գնումներ կատարելիս ցուցադրել է ապշեցուցիչ կազմվածքը:

Ըստ Huffington Post-ի, 39-ամյա դերասանուհին հագել էր սեւ կարճ ժանեկավոր շրջազգեստ եւ մինչեւ ծնկները հասնող սեւ երկարաճիտ կոշիկներ: «Այլ աշխարհ» ֆիլմի աստղը վերջերս հարցազրույցներից մեկում ներկայացրել է լավ կազմվածքի գաղտնիքները: Բեքինսեյլը խոստովանել է, որ պարբերաբար մարզվում է մարզասրահում՝ առավել ուշադրություն դարձնելով փորի եւ ոտքի մկանների մարզումներին: Մարզումից առաջ Քեյթը տանը յոգայի մի քանի վարժություն է անում: Աստղի ամենօրյա մարզումն ավարտվում է սրտի համար վարժություններով:



© NEWS.am STYLE