Մուգ շոկոլադը դանդաղեցնում է մաշկի ծերացումը

16:42   22 ապրիլի, 2013

Բրիտանական գիտնականների վերջին ուսումնասիրությունն ապացուցել է, որ մուգ շոկոլադի օգտագործումը դանդաղեցնում է մաշկի ծերացման գործընթացը:

Ըստ Meddaily-ի, մուգ շոկոլադն արգելակում է կալոգեն ցողունների ոչնչացումը եւ բարելավում մաշկի նյութափոխանակությունը: Բացի այդ, մուգ շոկոլադը նվազեցնում է մաշկի քաղցկեղի զարգացման վտանգը: Սեւ շոկոլադը շարունակում է ֆլավոնոիդ նյութեր, որոնք առկա են նաեւ կարմիր գինում, խաղողում եւ այլ մթերքներում: Այս բաղադրիչներն օգտակար են սրտի եւ անոթների համար, քանի որ նվազեցնում են կաթվածի վտանգը:

Բայց, չնայած մթերքի օգտակարությանը, գիտնականները խորհուրդ են տալիս այն օգտագործել չափավոր քանակությամբ:



© NEWS.am STYLE