Գարուն-ամառ 2013-ի նորաձեւ մանիկյուր (ֆոտո)

21:16   23 ապրիլի, 2013

Եթե հետեւում եք նորաձեւությանը, ապա, իհարկե, գիտեք, որ նորաձեւ լինել նշանակում է ոչ միայն նորաձեւ հագնվել կամ նորաձեւ դիմահարդարում անել: Ձեր կերպարում մեծ դեր պետք է կատարի նաեւ մանիկյուրը: Դրա միջոցով հեշտությամբ կարելի է որոշել, թե որքանով եք հետեւում ձեզ եւ նորաձեւության վերջին միտումներին:

Ահա գարուն-ամառ 2013-ի մանիկյուրի տարբերակներ, որոնք ձեզ կօգնեն գեղեցիկ եւ անկրկնելի կերպար ստեղծել:

Դիզայներները բոլոր կանանց խորհուրդ են տալիս ժամանակ առ ժամանակ «մերկացնել» եղունգները: Անհրաժեշտ է օգտագործել թափանցիկ լաք. այն ձեր եղունգներին խնամված տեսք կտա, եւ նման մատնահարդարումը շատ ժամանակ չի խլի: Բացի այդ, եթե սիրում եք շատ զարդեր կրել, թափանցիկ լաքը կօգնի ամբողջ ուշադրությունը դրանց վրա կենտրոնացնել: Այդպես են կարծում Dolce & Gabbana-ն, Versus-ը եւ այլք:

Roberto Musso, Fendi, Marc Jacobs եւ նորաձեւության առաջատար այլ տներ խորհուրդ են տալիս օգտագործել նուրբ երանգների լաք. կաթնային, բաց վարդագույն, սրճագույն: Դիզայներները կարծում են, որ նման երանգները ներդաշնակում են ցանկացած հագուստի հետ:

Holmes & Yang for the Labels-ը, Lauren Moffatt-ը, Jenni Kayme-ն առաջարկում են չմոռանալ դասական ֆրանսիական մանիկյուրի մասին: Օգտագործեք նուրբ հիմքային երանգներ, իսկ եղունգների եզրերին քսեք ցիտրուսային-մրգային գույներ:



© NEWS.am STYLE