Ճիշտ շոփինգը կփոխարինի ֆիթնեսին

17:10   22 ապրիլի, 2013

Բրիտանական գիտնականների վերջին ուսումնասիրությունն ապացուցել է, որ շոփինգը կարող է ֆիթնեսի լավ այլընտրանք դառնալ:

Ըստ AlterNews-ի, մասնագետները հաշվարկել են, որ կինը խանութներում քայլում է միջինը 334 կմ: Նման ծանրաբեռնվածությունը թույլ է տալիս շուրջ 14 հազար կալորիա այրել, որը մոտավորապես հավասար է շոկոլադե 67 սալիկի: Շաբաթական երկու անգամ 2 ժամով խանութներ այցելելու դեպքում, մեկ տարվա ընթացքում հնարավոր է գրեթե 20 հազար կմ քայլել:

Հետազոտության արդյունքում գիտնականները եզրակացրել են, որ շոփինգը կարող է փոխարինել մարզանքին: Դրա համար հարկավոր է քայլել արագ, ձգվել դեպի բարձր դրված իրերը, ծանր պայուսակներ տանել եւ խանութներում անցկացնել օրական 2 ժամից ոչ պակաս:



© NEWS.am STYLE