Piaget-ը զարդերի ամառային հավաքածու է ստեղծել (ֆոտո)

18:53   22 ապրիլի, 2013

Piaget ոսկերչական տունը Limelight Coctail Party զարդերի հավաքածուն լրացրել է նոր նմուշներով:

Ըստ Buro 24/7-ի, հավաքածուն թողարկվել էր դեռեւս 2009 թվականին: Ապրանքանիշն այն լրացրել է նոր մոդելներով, այդ թվում հայտնի ըմպելիքների տեսքով յուրօրինակ կախազարդերով, որոնք առաջին անգամ հայտնվել են կոկտեյլային ցանկում. Whisky on the Rocks, Pink Lady, Blue Sea, Cherry Dream, Strawberry Margarita, Tutti Green, Pink Sunset: Զարդանմուշները զարդարված են ադամանդներով եւ թանկարժեք քարերով: Whisky on the Rocks-ը զարդարված է ոսկե տոպազով, Blue Sea-ում փայլում է քնքուշ ակվամարինը, Pink Lady-ում էլ արեւոտ տուրմալինը: Երեք կախազարդերից յուրաքանչյուրը նաեւ համապատասխան մատանի ունի:

Բոլոր զարդերն արված են 18 կարատ ոսկուց:



© NEWS.am STYLE