Հնդկաստանում միջազգային դասի զվարճալիքների այգի է բացվել

18:33   22 ապրիլի, 2013

Հնդկաստանում բացվել է միջազգային դասի Adlabs Imagica զվարճալիքների այգին:

Ըստ Destinations-ի, ենթադրվում է, որ ամեն տարի այն 3 մլն մարդ կայցելի: Այգին տեղակայված է Մումբայի եւ Պունա քաղաքների միջեւ: Այն լիովին արտացոլում է երկրի ազգային կոլորիտը: Այստեղ կարելի է տեսնել զայրացած աստվածների, այցելել ոգիներով բնակեցված ամրոց եւ տեսնել հսկայական ռաջազավրի: Բացի այդ, տարածքը ներառում է «Վիվա Եվրոպա» եւ «Ջամբո Աֆրիկա», ինչպես նաեւ արաբական, ասիական եւ ամերիկյան հատվածներ: Օրվա որոշակի ժամերի այստեղ լազերային շոու եւ ներկայացումներ են անցկացվում: Այգում զբոսնում են այցելուներին զվարճացնող զգեստափոխված անիմատորներ: Ավելի ուշ նախատեսվում է այգու հարեւանությամբ հյուրանոց եւ ջրաշխարհ կառուցել:



© NEWS.am STYLE