Նիկիտա Ջիգուրդան Facebook-ում ներդրում է կատարել (տեսանյութ)

17:49   22 ապրիլի, 2013

Ռուսական դերասան Նիկիտա Ջիգուրդան Facebook սոցիալական ցանցում միջոցներ է ներդրել:

Utro-ի փոխանցմամբ, 52-ամյա դերասանն ընկերության բաժնետոմսերի ձեռբերումն արձանագրել է տեսանյութում, որն արդեն հայտնվել է ցանցում: Հոլովակում Նիկիտա Ջիգուրդան ձեռք է բերում Facebook-ի շուրջ 1 մլն դոլար արժողությամբ 39.000 բաժնետոմս: Տեսանյութում ցուցադրված է նաեւ աշխարհահռչակ Uprt Fox-ի խրտվիլակը, որը բազմաթիվ երկրպագուների հրավերով ժամանել է Ռուսաստան: Տեսահոլովակի վերջում Ջիգուրդան դիմում է ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգին. «Կհանդիպենք տնօրենների խորհրդում»:

Հայտնի է, որ Ջիգուրդան նախապես ցանկանում էր մասնաբաժին ձեռք բերել ռուսական ВКонтакте ընկերությունում, սակայն գործարքն իրականացնել չհաջողվեց եւ ընտրությունը կանգ առավ Facebook-ի վրա:



© NEWS.am STYLE