Իտան Հոուքը եւ Ժյուլի Դելպին կնկարահանվեն «Արեւածագից առաջ» ֆիլմի շարունակության մեջ

12:17   23 ապրիլի, 2013

Իտան Հոուքը եւ Ժյուլի Դելպին կնկարահանվեն «Արեւածագից առաջ» ռոմանտիկ ֆիլմի երրորդ մասում:

Ըստ Daily Mail-ի, այս մասին հայտարարվել է Նյու Յորքի Tribeca կինոփառատոնում, որի հյուրերն էին Հոուքն ու Դելպին: 42-ամյա դերասանը հագել էր երկնագույն վերնաշապիկ, մուգ կապույտ կոստյում եւ սեւ գլխարկ, իսկ 43-ամյա դերասանուհին՝ մինչեւ գետին հասնող սեւ փակ զգեստ: Նոր ֆիլմի սյուժեով, գլխավոր հերոսներ Ջեսն ու Սելինը, Վիեննա մեկնող գնացքում ծանոթանալուց 20 տարի անց, հանդիպում են Հունաստանում:

Հիշեցնենք, որ «Արեւածագից առաջ» ֆիլմի առաջին մասը մեծ էկրան դուրս եկավ 1995 թվականին, երկրորդը՝ «Մայրամուտից առաջ» ժապավենը, 2004-ին: 



© NEWS.am STYLE