Լեդի Գագան փոխել է մազերի կտրվածքը

12:48   23 ապրիլի, 2013

Ամերիկյան երգչուհի Լեդի Գագան, ով վերականգնվում է կոնքի վիրահատությունից հետո, փոխել է մազերի կտրվածքը:

Ըստ TMZ-ի, 27-ամյա երգչուհին առաջին անգամ նոր իմիջով հանրությանը ներկայացել է իր ընկերներից մեկի տանը կազմակերպված երեկույթի ժամանակ: Լեդի Գագան վերջին մի քանի տարիներին դժգոհում էր երկար խարտյաշ մազերից, որոնք վարսահարդարման տարբեր միջոցների օգտագործման արդյունքում թափվում էին: Հայտնի է, որ երգչուհին վաղուց արդեն ծրագրում էր կտրել խոպոպները եւ, վերջապես, արեց այդ:

Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարին Լեդի Գագան կոնքի վիրահատության ենթարկվեց: Ներկայում երգչուհին վերականգնողական փուլ է անցնում: Մինչեւ վերջերս Գագան կարողանում էր տեղաշարժվել հաշմանդամի սայլակի օգնությամբ, որն ամերիկյան դիզայներներից մեկը նրա համար պատրաստել էր ոսկուց:



© NEWS.am STYLE