Պոռնոկայսրության ժառանգորդուհին Եղիսաբեթ II-ից ավելի հարուստ է

15:01   23 ապրիլի, 2013

The Sunday Times ամսագիրը կազմել է Մեծ Բրիտանիայի ամենահարուստ բնակչուհիների ցանկը:

Հրատարակության կայքի փոխանցմամբ, պոռնոմագնատ Փոլ Ռեյմոնդի 21-ամյա ժառանգորդուհին՝ Ինդիա Ռոուզն ավելի հարուստ է, քան Եղիսաբեթ II թագուհին: Քրոջ հետ միասին աղջիկը 500 մլն դոլար ունի, ինչը 13 միլիոնով ավելի է բրիտանական թագուհու կարողությունից:

Ինդիա Ռոուզի պապը բրիտանական պոռնոգրաֆիկ ամսագրերի շուկայի հիմնադիրն է: Անցյալ դարի 50-ականների վերջին նա սկսել է հրատարակել Մեծ Բրիտանիայում հայտնի Razzle, Men Only եւ Mayfair ամսագրերը: Պատանի ժառանգորդուհին արդեն որոշել է գնալ պապի հետքերով: Ինդիա Ռոուզը Fault հրատարակության խմբագիրն է: Սակայն վերջին ժամանակներում Ինդիան, ակնհայտորեն, սկսել է հոգնել խմբագրի պարտականություններից: Վերջին հարցազրույցներից մեկում նա խոստովանել է, որ դեմ չէ փոխել իրավիճակը եւ գնալ ուսանելու:



© NEWS.am STYLE