Ռոբերտ Դե Նիրոն եւ Շայա Լաբեֆը կնկարահանվեն լրտեսների մասին ֆիլմում

15:57   23 ապրիլի, 2013

Հանրահայտ դերասաններ Ռոբերտ Դե Նիրոն եւ Շայա Լաբեֆը «Լրտեսի որդին» ֆիլմում հոր եւ որդու դեր կխաղան:

Ըստ The Hollywood Reporter-ի, ֆիլմի ռեժիսորը Դի Ջեյ Կարուզոն է: Իսկ ո՞վ կգրի սցենարը՝ առայժմ հայտնի չէ: Ֆիլմը հիմնված է լինելու լրտես Ջիմ Նիքոլսոնի եւ նրա որդու՝ Նեյթանի իրական պատմության վրա: Նիքոլսոն-ավագը, ով ժամանակին աշխատել է ԿՀՎ-ում, 1996 թվականին մեղադրվում է լրտեսության համար եւ դատապարտվում 23 տարվա ազատազրկման: Ամերիկյան բանակում անհաջող կարիերայից հետո Նեյթանը որոշում է գնալ հոր հետքերով եւ պետական գաղտնիքները վաճառում է նրա նախկին գործընկերներին: 2008 թվականին նա ձերբակալվում է: Հոր դեմ նրա ցուցմունքների շնորհիվ Նիքոլսոն-ավագի ազատազրկման ժամկետը երկարաձգվում է եւս 8 տարով:



© NEWS.am STYLE