ԱՄՆ-ում բուլդոգների գեղեցկության մրցույթ է անցկացվել (ֆոտո)

16:31   23 ապրիլի, 2013

ԱՄՆ Այովա նահանգում անցկացվել է «Գեղեցիկ բուլդոգ» խորագրով բուլդոգների գեղեցկության մրցույթ, որի կազմակերպիչը Դրեյքի համալսարանն է:

Ըստ Associated Press-ի, մրցույթի հաղթող է դարձել Հեքլբերի անունով շունը: Տիրուհին նրան հագցրել էր Ֆորեսթ Գամփի կոստյումը՝ կապույտ վանդակավոր վերնաշապիկ եւ բեժ գույնի բաճկոն: Հաղթանակի արժանացած բուլդոգին նստեցրել են գահին եւ կարկանդակ հյուրասիրել: Ավանդույթի համաձայն, նա կդառնա առաջիկայում համալսարանում անցկացվելիք բոլոր մրցույթների թալիսմանը:

Խրախուսական մրցանակը ստացել է բալետի պարուհու կիսաշրջազգեստ հագած Դիվա անունով շունը: Նրան պարգեւատրել են լավագույն հագուստի համար: Մրցույթին մասնակցել են նաեւ Սուպերմենի եւ դոկտոր Սյուզի մանկական գրքերի հերոսների կոստյումներով բուլդոգներ: Ընդհանուր առմամբ, 34-րդ անգամ անցկացվող մրցույթին մասնակցել է 46 շուն:



© NEWS.am STYLE