Նորվեգացի 5 աղջիկներ հանուն Բիբերի համերգի տոմսի իսլամ են ընդունել

18:27   23 ապրիլի, 2013

Նորվեգիայից անչափահաս 5 աղջիկներ իսլամ են ընդունել՝ հանուն կանադական կատարող Ջասթին Բիբերի համերգի տոմս շահելու:

Ըստ Dagen-ի, մրցույթը կազմակերպել են նորվեգական Ann-Kat Haerland հեռուստաշոուի հեղինակները, ովքեր որոշել են ստուգել, թե որքան հեռուն կգնան Բիբերի տեղական երկրպագուները: Մահմեդական հագուստով զգեստափոխված հաղորդման աշխատակիցները իսլամ ընդունելու փոխարեն փողոցում աստղի համերգի տոմսեր են առաջարկել: Անչափահաս 5 աղջիկներ, առանց մտածելու, համաձայնել են առաջարկին: Նրանցից պահանջել են մաքրել շպարը, հիջաբ հագնել, իսկ հետո արաբերենով աղոթել: Արդյո՞ք արարողակարգը կատարած աղջիկները ստացել են այդքան ցանկալի տոմսերը՝ հայտնի չէ: Սակայն տեղական եկեղեցին արդեն դատապարտել է նրանց արարքը:



© NEWS.am STYLE