Հայտնի է «Նոր ալիք-2013»-ում Հայաստանի ներկայացուցչի անունը

20:08   23 ապրիլի, 2013

Երիտասարդ կատարողների «Նոր ալիք-2013» միջազգային մրցույթում Հայաստանը կներկայացնի «Հայաստանի ձայնը» նախագծի հաղթող, 18-ամյա Մերի Մնջոյանը: Այս մասին NEWS.am STYLE-ին հայտնեց հավաստի աղբյուրը, ով չցանկացած հայտնել իր անունը:

Հիշեցնենք, որ բացի Մերիից «Նոր ալիք-2013» մրցույցում Հայաստանը ներկայացնելու համար պայքարում էին «Հայաստանի ձայնը» նախագծի մասնակիցներ Աիդա Կարապետյանը, Մարտ Բաբայանը եւ Նարեկ Մակարյանը, երգիչ Նիկ Եղիբյանը եւ երգչուհի Իվետա Մուկուչյանը:

Նշենք, որ երիտասարդ կատարողների «Նոր ալիք» միջազգային ամենամյա մրցույթը 2002 թվականից ի վեր տեղի է ունենում Լատվիայի Յուրմալա քաղաքում: Մրցույթի գաղափարը պատկանում է կոմպոզիտորներ Իգոր Կրուտոյին եւ Ռայմոնդ Պաուլսին: Տարբեր տարիների «Նոր ալիքի» մասնակիցներ են եղել Դիմա Բիլանը, Smash-ը, Անաստասիա Ստոցկայան, Պոլինա Ռոստովան, Իրինա Դուբցովան, Սոֆիա Նիջարաձեն, Պոլինա Գագարինան, Նյուշան, Տինա Կարոլը, Ալեքսեյ Խլեստովը եւ այլ արտիստներ աշխարհի տարբեր երկրներից: 

Հայաստանն այդ մրցույթում ներկայացրել են Սոնա Շահգելդյանը, Մհերը, Էմմին եւ այլն:

 



© NEWS.am STYLE