Հայտնի աճպարար Հարություն Հակոբյանը կդառնար 95 տարեկան

11:40   25 ապրիլի, 2013

Սովետական Էստրադայի հայտնի արտիստ, աճպարար, ԽՀՍՄ Ժողովրդական արտիստ Հարություն Հակոբյանն ապրիլի 25-ին կդառնար 95 տարեկան:

Հարություն Հմայակի Հակոբյանը ծնվել է 1918 թվականի ապրիլի 25-ին: 1935-ին ավարտում է պարարվեստի ուսումնարանը եւ ընդունվում ազգային պարի համույթ, իսկ հոր պնդմամբ ավարտում է նաեւ շինարարական տեխնիկումը: 1937-ին Հարություն Հակոբյանը լավագույն շինարարների շարքում գործուղվում է Մոսկվա՝ ուսումը շարունակելու: Այնտեղ ապագա արտիստն ընդունվում է երկրագործական ինստիտուտ: Մոսկվայում Հակոբյանն առաջին անգամ աճպարարի ելույթ է տեսնում, ինչը որոշում է նրա հետագա ճակատագիրը: Ազատ ժամերին նա աճպարարությամբ էր զբաղվում: Ինստիտուտն ավարտելիս Հակոբյանն արդեն հաջողակ աճպարար էր: Նրա անունը լայնորեն հայտնի էր նաեւ Սովետական Միության ասահմաններից դուրս: Նա Կոլոմբոյի, Կառլսբադի, Փարիզի միջազգային մրցույթների դափնեկիր էր:

Հարություն Հակոբյանը վախճանվեց 2005 թվականի հունվարի 13-ին, Մոսկվայում:



© NEWS.am STYLE