Աղցան «Մկները պանրում»

19:14   25 ապրիլի, 2013

«Մկները պանրում» աղցանը խոհարարական աշխարհի ամենահամեղ եւ հետաքրքիր աղցաններից է: Այն կարող է դառնալ ցանկացած սեղանի զարդը:

Բաղադրությունը

500 գր. – հավի խաշած փափկամիս;

200 գր. – ամուր պանիր;

300 գր. – խաղող;

100 գր. – ընկույզ

3 հատ խաշած ձու:

Մկնիկների համար

3 հատ խաշած ձու;

ամուր պանիր;

մեխակի կոկոններ:

Պատրաստման եղանակը

Բոլոր բաղադրիչները հարկավոր է մանրացնել. հավի փափկամիսը, ձվի սպիտակուցը (դեղնուցը մեզ հարկավոր է վերջում՝ ձեւավորելու համար), պանիրը խոշոր քերիչով անցկացնել, ընկույզը մանրացնել: Այնուհետեւ բոլորը խառնել մայոնեզի հետ: Աղցանը բաժանել 2 մասի: Մի մասը դնում ենք ափսեի մեջ: Վերեւից հավասարաչափ շարում ենք խաղողը, որը նախապես հարկավոր է երկու մասի բաժանել: Հետո լցնում ենք աղցանի երկրորդ մասը: Կարեւոր է, որպեսզի աղցանի կողքերը հավասար լինեն: Մի անկյունից փոքր-ինչ խորություն տվեք այնպես, կարծես մկնիկը կրծել է աղցանը: Այնուհետեւ դեղնուցը մանր քերիչով անցկացրեք եւ դրանով պատեք աղցանի մակերեսն ու կողքերը: Մեր աղցանը պատրաստ է:

Հիմա հարկավոր է մի քանի մկնիկ պատրաստել: Դա շատ հեշտ է: Հարկավոր է ձուն երկու կես անել, մեխակի կոկոնից աչքեր եւ քիթ պատրաստել, ամուր պանրից՝ ականջներ եւ պոչիկ: Մեր մկնիկները պատրաստ են: Աղցանը 2-3 ժամ պահեք սառնարանում:

Բարի ախորժակ…



© NEWS.am STYLE