Հեղինակավոր Forbes ամսագիրը ներկայացրել է իր ավանդական տարեկան ամենաբարձր վարձատրվող երաժիշտների վարկանիշը:
Առաջին հորիզոնականը ոչ առաջին անգամ զբաղեցրել է Շոն Կոմբսը՝ նույն ինքը Դիդին: Նրա եկամուտն այս տարի 130 մլն դոլար է կազմել:
Երկրոդ տեղում երգչուհի Բեյոնսեն է՝ 105 մլրդ դոլար: Եռյակը եզրափակում է Դրյեկը՝ 94 մլն:
Հաջորդը Սելենա Գոմեսի նախկին բոյֆրենդ The Weeknd-ն է: Նա վաստակել է 92 մլն դոլար:
Նրան հաջորդում է բրիտանական փոփ խումբ Coldplay-ը (88 մլն), ապա Guns N' Roses (84 մլն), երգիչ Ջասթին Բիբերը (83,5 մլն), երաժիշտ Բրյուս Սփրինգստինը (75 մլն) եւ երգչուհի Ադելը (69 մլն):
Վարկանիշը եզրափակում է Metallica խումբը, որը տարվա ընթացքում 66,5 մլն դոլար է վաստակել: