21-ամյա Թիմոթի Շալամեն 2017-ի լավագույն դերասան է ճանաչվել

16:06   9 դեկտեմբերի, 2017

Vulture ամսագիրը հայտնել է 2017-ի լավագույն դերասանների անունները: Վարկանիշի առաջատարը Թիմոթի Շալամեն է, որը խաղացել է նույնասեռականների սիրո մասին՝ «Ինձ քո անունով կոչիր» ֆիլմում:

 

Երկրորդ հորիզոնականում է իռլանդուհի դերասանուհի Սիրշա Ռոնանը, որը նկարահանվել է «Լեդի թռչուն» ֆիլմում։ Առաջատարների եռյակը եզրափակում է Ուիլեմ Դեֆոն՝ «Ֆլորիդայի նախագիծը» դրամայով։

Հինգերորդ տեղն է զբաղեցրել դերասանուհի Բրուքլին Փրինսը, որը Դեֆոյի հետ միասին նկարահանվել է այդ ֆիլմում։ 

Լավագույն դերասանների տասնյակում են նաեւ Լորի Մետկալֆը («Լեդի թռչուն»), Ջեյմս Ֆրանկոն («Վայ- արարիչ»), Սինտիյա Նիքսոնը («Հանգիստ կիրք»), Դենիել Կալույան («Հեռու»), նաեւ Մարգո Ռոբբին ու Էլիսոն Ջեննին, որոնք նրարահանվել են «Սառցե լիրբը» ֆիլմում:


© NEWS.am STYLE