Dorians խումբն անցել է «Եվրատեսիլ-2013»-ի եզրափակիչ (վիդեո)

00:57   17 մայիսի, 2013

Dorians խումբն անցել է «Եվրատեսիլ-2013» երաժշտական մրցույթի եզրափակիչ, չնայած այն հոռետեսական տրամադրություններին, որ տիրում էին Հայաստանում:

Շվեդական Մալմյո քաղաքի «Մալմյո Արենա» համերգասրահում կայացած «Եվրատեսիլ-2013» երաժշտական մրցույթի երկրորդ կիսաեզրափակչի արդյունքում  եզրափակիչ են անցել մասնակից 17 երկրներից հետեւյալ տասը.

Ադրբեջան,

Ֆինլանդիա,

Մալթա,

Իսլանդիա,

Հունաստան,

Հայաստան,

Հունգարիա,

Նորվեգիա,

Վրաստան,

Ռումինիա:

«Մեծ հնգյակի» երկրները (Գերմանիա, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Իտալիա եւ Իսպանիա), ինչպես նաեւ մրցույթը հյուրընկալող Շվեդիան եզրափակիչ դուրս կգան առանց նախընտրական փուլի: Եզրափակիչը կկայանա մայիսի 18-ին:



© NEWS.am STYLE