U2-ի «պապիկները» առաջ են անցել նույնիսկ ռեփեր Դիդիից. Forbes

17:57   5 դեկտեմբերի, 2018

Ամենաբարձր վարձատրվող երաժիշտների ցանկը, որը կազմում է Forbes-ը, գլխավորում է իռլանդական U2 ռոք խումբը։ Հրատարակությունը հաշվել է երաժիշտների եկամուտները 2017թ.-ի հունիսի 1-ից մինչեւ 2018թ.  հունիսի 1-ը։ U2-ի «պապիկների» եկամուտն այդ ընթացքում կազմել է 118 մլն դոլար։

Բրիտանական Coldplay խումբը երկրորդ հորիզոնականում է 115. 5 մլն դոլար եկամուտով։

Երրորդ տեղում բրիտանացի Էդ Շիրանն է, ում եկամուտը տարվա ընթացքում կազմել է 110 մլն դոլար։

Ամենաբարձր վարձատրվող արտիստների ցանկում ներառված են նաեւ Բրունո Մարսը՝ 100 մլ դոլար, Քեթի Փերին՝ 83 մլն, Թեյլոր Սվիֆթը՝ 80 մլն դոլար, Jaz-Z-ն՝ 76․5 մլն․․․

Ցանկանում են նաեւ Guns N' Roses-ը՝ 71 մլն դոլար, Pink Floyd լեգենդար խմբի հիմնադիրներից եւ լիդերներից մեկը՝ Ռոջեր Ուոթերսը՝ 68 մլն դոլար, ռեփեր Դիդին՝ 64 մլն դոլար։

Նախորդ տարի Դիդին ամենաբարձր վարձատրվող արտիստն էր, բայց այս տարի  իր դիրքերը զիջել է իռլանդական խմբին։



© NEWS.am STYLE