Վիպոյանը ներկայացնում է. Vipoyan style (վիդեո)

14:12   10 հունիսի, 2013

Բոլորի կողմից սիրված Yere1 հեռուստաշոուի կերպարներ Վիպոյանն ու Սերոժը ներկայացրել են Vipoyan style տեսահոլովակը, որն արդեն հասանելի է Youtube-ում: Տեսահոլովակից եւ երգի բառերից հայտնի է դառնում, թե ինչ ճանապարհներով է Վիպոյանը հասնում պատգամավորական աթոռին:

NEWS.am STYLE-ի թղթակցի հետ զրույցում հեռուստանախագծի գլխավոր դերակատար Արմեն Պետրոսյանը նշեց. «Սա մեր ստեղծագործական խմբի միտքն էր: Այս տեսահոլովակը հերթական հաղորդման մի մասն է, որն ամբողջությամբ կարելի է դիտել հունիսի 15-ին»:

Հարցին, թե ինչպե՞ս է Արմեն Պետրոսյանը վերաբերվում բնօրինակին՝ ճապոնացի PSY-ի Gangnam style տեսահոլովակին, եւ արդյո՞ք այն արժանի էր համաշխարհային նման արձագանքի, Արմենը պատասխանեց, որ «եթե արժանացել է, ուրեմն արժանի Է»:



© NEWS.am STYLE