4 երեխաների դաստիարակությունը հյուծել է Դենիզ Ռիչարդսին

16:25   12 հունիսի, 2013

Ամերիկյան դերասանուհի Դենիզ Ռիչարդսը կարճ զգեստով հասարակությանը ներկայանալով՝ կրկին անորեքսիայի մասին լուրերի ալիք է հրահրել:

Ըստ Daily Mail-ի, 42-ամյա դերասանուհուն օրերս նկատել են մինչեւ ծնկները հասնող բաց կանաչ զգեստով, որը հանրությանը ցուցադրել է նրա չափազանց նիհար ոտքերը: Արեւմտյան մամուլում սկսել են գրել, որ Ռիչարդսը, ով երբեք աչքի չի ընկել փարթամ կազմվածքով, ավելի է հյուծվել 4 երեխաների՝ իր երկու եւ նախկին ամուսնու՝ Չարլի Շինի երկու երեխաների հոգսերի պատճառով:

Հիշեցնենք, որ Դենիզ Ռիչարդսի հասցեին բազմաթիվ քննադատություններ են հնչում չափազանց նիհար լինելու համար: Վերջին շրջանում նաեւ լուրեր են պտտվում, որ դերասանուհին տառապում է անորեքսիայով:



© NEWS.am STYLE