Շակիրան պատմել է, թե ինչպես պետք է պահել տղամարդուն

13:24   13 հունիսի, 2013

Կոլումբիական երգչուհի Շակիրան Elle ամսագրին պատմել է, թե ինչպես պետք է տղամարդու հետ ներդաշնակ հարաբերություններ կառուցել:

Երգչուհու խոսքով, կարեւորը տղամարդուն ազատություն տալն է: «Նա իր սեփական աշխարհն ունի, եւ դա առողջ հարաբերությունների կարեւորագույն բաղկացուցիչներից է»,- հայտարարել է Շակիրան: «Ես գիտեմ, որ նա ինձ հետ է միայն սիրո համար: Եվ ես նրան ոչինչ չեմ կարող տալ, բացի կանացիությունից»,- ֆուտբոլիստ Ժերար Պիկեի հետ հարաբերությունների մասին պատմել է երգչուհին:

Հիշեցնենք, որ 4 ամիս առաջ լույս աշխարհ եկավ Շակիրայի եւ Ժերար Պիկեի առաջնեկը՝ Միլանը: Ներկայում երգչուհին եւ որդին հերթականությամբ ապրում են Միացյալ Նահանգներում եւ Իսպանիայում: The Voice նախագծի ավարտից հետո, որտեղ Շակիրան հանդես է գալիս ժյուրիի կազմում, նրանք փոխադրվելու են Բարսելոնա:



© NEWS.am STYLE