Մըրայա Քերին լողազգեստով կազմվածքն է ցուցադրել

13:58   18 հունիսի, 2013

Ամերիկյան երգչուհի Մըրայա Քերին իր նոր հոլովակի նկարահանումների ժամանակ լողազգեստով կազմվածքն է ցուցադրել:

Ըստ Eonline-ի, 43-ամյա երգչուհուն վերջապես հաջողվել է նիհարել 2011 թվականին երկվորյակների ծնվելուց հետո: Մըրայայի խոսքով, հղիությունն իր կյանքի ամենից կախարդական եւ միաժամանակ ամենից դժվար ժամանակաշրջանն էր: Վերջին հարցազրույցներից մեկում երգչուհին խոստովանել է, որ նախկինում միշտ հույսը դնում էր սպորտային ծանրաբեռնվածության վրա, սակայն հղիությունից հետո հասկացավ, որ հաջողության 90%-ը կախված է ճիշտ դիետայից:

Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլին Մըրայա Քերին եւ նրա ամուսինը՝ Նիք Քենոնը, կալիֆորնիական Դիսնեյլենդում կրկնակի հարսանեկան արարողություն անցկացրեցին:



© NEWS.am STYLE