90-ականների սեքս խորհրդանիշ Նատալյա Լապինան ծեծի է ենթարկվել ամուսնու կողմից

23:26   29 հոկտեմբերի, 2012

Հայտնի դերասանուհի եւ 90-ականների սեքս խորհրդանիշ Նատալյա Լապինան դաժան ծեծի է ենթարկվել ամերիկացի ամուսնու կողմից:

Այնպիսի հանրահայտ անձանց` Միկի Ռուրկի եւ Բորիս Նեմցովի հետ սիրավեպերից հետո դերասանուհու ընտրությունը կանգ էր առել Քրեյգ անունով ամերիկացու վրա:Դերասանուհին ասպես է նկարագրել իրենց ծանոթությունը. «Ընթրիքին ես նկատեցի, որ կողքի սեղանին պարզապես շատ գեղեցկադեմ երիտասարդ է նստած: Ես քաջությունս հավաքեցի, վեր կացա, մոտեցա նրան ու ասացի. «Դուք ահավոր գրավիչ եք»:  Ինն ամիս անց մենք ամուսնացանք»:

Սակայն ռոմանտիկան ավարտվել է,  եւ Նատալյայի համար այնքան էլ լավ ժամանակներ չեն եկել: Նրա հետ հանդիպած Անդրեյ Մալախովին ապշեցրել է դերասանուհու տեսքը: Լապինան ամբողջությամբ կապտուկների մեջ է եղել: Նրա խոսքով` ամուսինն իրեն հետապնդել է պտուտակահանով եւ սպառնացել, որ կսպանի:



© NEWS.am STYLE