Առջեւի ատամներ չունեցող մոդելը դարձել է Gucci-ի դեմքը

22:12   6 մայիսի, 2019

Իտալական Gucci նորաձեւության տան ստեղծագործական տնօրեն Ալեսանդրո Միշելը ներկայացրել է Rouge à Lèvres Satin շրթներկի նոր հավաքածուն, որի գովազդում նկարահանվել է անատամ պանկ երգչուհի Դենի Միլերը։ Գովազդային արշավի լուսանկարները հրապարակվել են ապրանքանիշի Instagram-յան պաշտոնական էջում։

Картинки по запросу gucci teeth

Գովազդային լուսանկարներից մեկում խոշոր պլանով ֆիքսված է Միլերի ժպիտը. նրա շուրթերին Goldie Red վառ շրթներկն է։ Լուսանկարում նկատելի է, որ երգչուհու երկու վերին ատամները բացակայում են։ «Հանդուգնների, վառերի եւ հրաշալիների համար»,- ասվում է արշավում։

Gucci-ն նկարահանումը նվիրել է կանանց ոչ ստանդարտ արտաքինին եւ բնական գեղեցկությանը։ Ընդհանուր առմամբ հվաքածուում ներառվել է շրթներկի 36 երանգ։



© NEWS.am STYLE