43-ամյա Նաոմի Քեմփբելը Փարիզում ներկայացրել է Versace-ին (ֆոտո)

13:55   1 հուլիսի, 2013

43-ամյա մոդել, երգչուհի եւ դերասանուհի Նաոմի Քեմփբելը Փարիզում մասնակցել է նորաձեւության ցուցադրության: «Սեւ հովազը» fashion show-ն բացել է՝ ներկայացնելով Versace-ի աշուն-ձմեռ 2013 հավաքածուն: Այս մասին հաղորդում է Daily Mail-ը:

Բրիտանական մոդելը վերջին անգամ Versace-ին ներկայացրել էր 15 տարի առաջ:

«Ես այնքան ուրախ եմ Փարիզում այս ցուցադրությանը ներկա գտնվելու եւ Դոնաթելլայի հետ նորից աշխատելու համար: Մենք ծանոթ ենք արդեն 25 տարի:

Ես ինձ Վերսաչի ընտանիքի մասնիկն եմ զգում: Իհարկե, Ջաննի Վերսաչին բոլոր ժամանակների ամենամեծ մոդելյորներից է: Նա ինձ համար եղբոր նման էր: Այդ պատճառով այս երեկոն ինձ համար յուրահատուկ է: Ինձ համար մեծ պատիվ է Versace-ի հավաքածուն նորից ներկայացնելը»,- նշել է Նաոմին:

 

«Երբ մտածում էի, թե ով կարող է Փարիզում նորաձեւության ցուցադրության ժամանակ ներկայացնել մեր հավաքածուն, հասկացա, որ ինձ հարկավոր է էքսցենտրիկ եւ սեքսուալ մոդել: Միայն Նաոմին կարող էր բացել այս շոուն եւ փայլուն կերպով իրականացնել մեր գաղափարը»,- իր հերթին հավելել է մոդելյոր Դոնաթելլա Վերսաչեն:



© NEWS.am STYLE