Ռիհանան՝ Փարիզում Chanel-ի նորաձեւության ցուցադրությանը (ֆոտո)

18:47   2 հուլիսի, 2013

Ճանաչված երգչուհի Ռիհանան այցելել է Փարիզում անցկացված Chanel-ի նորաձեւության ցուցադրությանը: Կառլ Լագերֆելդը ներկայացրել է աշուն-ձմեռ հավաքածուն, որտեղ ֆուտուրիստական մոտիվները միախառնվում են ապրանքանիշի դասական իրերին:

 

Ինչ վերաբերում է Ռիհանային. նա Diamonds World Tour համերգային ծրագրով շրջագայում է Եվրոպայում: Սակայն երգչուհին ժամանակ է գտել այցելել նաեւ Փարիզի Grand Palais, որտեղ էլ անցկացվում էր նորաձեւության ցուցադրությունը: Daily Mail-ի փոխանցմամբ, աստղը ցուցադրությանը ներկայացել է բաց զգեստով:

 

Նշենք, որ ցուցադրությանը ներկա են եղել նաեւ Միլա Յովովիչը, Քրիսթեն Ստյուարտը, Նատալյա Վոդյանովան, Միրոսլավա Դուման եւ Chanel-ի ոճի այլ սիրահարներ:



© NEWS.am STYLE