Շառլ Ազնավուրը Հայաստանում է (ֆոտո)

20:33   4 հուլիսի, 2013

Րոպեներ առաջ «Զվարթնոց» օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սրահ ժամանեց աշխարհահռչակ շանսոնյե ու դերասան Շառլ Ազնավուրը՝ ընտանիքի անդամների հետ: Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը եւ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն դիմավորեցին Շարլ Ազնավուրին:

Շարլ Ազնավուրը նաեւ զրուցեց լրագրողների հետ։ Շանսոնյեն ասաց, որ ժամանել է Հայաստան՝ «Ոսկե ծիրան» փառատոնին մասնակցելու։ Ազնավուրը նշեց, որ լավ է զգում եւ տպավորությունների մասին կխոսի փառատոնի ավարտից հետո։

Ազնավուրը Հայաստան է ժամանել հոբելյանական 10-րդ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակում: Հուլիսի 7-ին շանսոնյեի անունը կրող հրապարակում կբացվի Ազնավուրի աստղը, իսկ «Ոսկե ծիրան»-ի բացմանը կցուցադրվի «Կրակել դաշնակահարին» ֆիլմը, որի գլխավոր դերակատարը հենց Ազնավուրն է:

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի



© NEWS.am STYLE