Շարոն Սթոունը Փարիզում զբոսնել է թափանցիկ շապիկով (ֆոտո)

13:15   5 հուլիսի, 2013

Հոլիվուդի 55-ամյա աստղ Շերոն Սթոունը Փարիզում զբոսնել է թափանցիկ շապիկով, որը ցուցադրել է նրա կուրծքը:

 

Ըստ Daily Mail-ի, դերասանուհին արհամարհել է կանացի զգեստապահարանի այնպիսի առարկան, ինչպիսին կրծկալն է:

 

Նշենք, որ վերջին շրջանում Շերոնը նախընտրում է հագուստներ, որոնք իր հանդեպ ուշադրություն են գրավում:

 

Դերասանուհին այդ տեսքով որդու՝ 13-ամյա Ռոենի հետ գնում էր Փարիզի ռեստորաններից մեկում ընթրելու:

Հիշեցնենք, որ գարնանը հոլիվուդյան աստղի սպասուհի Անժելիկա Կաստիլյոն նրա դեմ դատական հայց էր ներկայացնել՝ դերասանուհուն մեղադրելով իր հանդեպ դաժան վերաբերմունքի համար:

Կաստիլյոյի խոսքով, ինքը վնասվածք է ստացել Սթոունի ավտոմեքենայից մթերքները փոխադրելիս: Բժիշկները խորհուրդ են տվել խուսափել ծանրությունից, իսկ բժշկական եզրակացությունը Կաստիլյոն ցույց է տվել Շերոնին: Դերասանուհին սպասուհուն անվանել է «հիմար» եւ «խելագար», իսկ հետո հեռացրել աշխատանքից:

Իր հերթին, Սթոունի փաստաբան Մարտին Սինգերը կարծում է, որ Կաստիլյոն ցուցադրական դատական գործ է սկսել՝ դրամական փոխհատուցում ստանալու համար:



© NEWS.am STYLE