Վալերիան ցնցված է շքեղ էլեկտրոմոբիլից

21:17   5 հուլիսի, 2013

Ռուսական երգչուհի Վալերիան փորձարկել է ամերիկյան ընկերություններից մեկի էլեկտրական ավտոմեքենան: «7Дней.ru»-ի փոխանցմամբ, թեսթ-դրայվից հետո երգչուհին սոցիալական ցանցերից մեկում գրել է այդ մասին:

 

«Tesla էլեկտրոմոբիլն ապագայի ավտոմեքենան է: Թեսթ-դրայվ ենք անցկացրել: Առաջին ավտոմեքենան, որը ցնցեց ինձ»:

Ավտոմեքենան մինչեւ 100 կմ/ժ արագություն է հավաքում 4.2 վայրկյանում, բացի այդ, այն հարմար սենսորային կառավարման վահանակ ունի: Այդ առավելությունը Վալերիան բնորոշել է որպես «պարզապես տիեզերք»:

 

«Գիտեք, ես մեքենա բավական ուշ սկսեցի վարել: Այն, ինչ ինձ մնաց ամուսնալուծությունից հետո, Volkswagen Sharan-ն էր: Այդ իմ առաջին ավտոմեքենան էր: Ես չէի կարողանա նույնիսկ փոքրիկ մեքենա կառավարել: Նստած ես, ինչպես ակվարիումում… Իսկ մեծ ավտոմեքենայում՝ նստած եմ բարձրում, նայում եմ հեռուն»,- նշել է Վալերիան:



© NEWS.am STYLE